
Punto Pelota-ի հետ զրույցում լրագրող Ֆրանսուա Գալյարդոն հայտարարել է, որ կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին հրաժարվել է ամռանը տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»:
Լիոնել Մեսսիի պայմանագիրը կատալոնյան ակումբի հետ ավարտվում է 2018թ-ին: Պայմանագրի կետերից մեկի համաձայն ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 250 մլն եվրո, ինչը ստիպում է «կապտանռնագույններին» վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերը, եթե որևէ ակումբ նման գին առաջարկի: Ամռանը կատալոնացիները երկու նամակ առաջարկ են ստացել, սակայն ինքը՝ Մեսսին դեմ է եղել տեղափոխությանը:
Առաջարկներից մեկը արել է Մյունխենի «Բավարիան»: Ընդ որում, ֆուտբոլիստի տրանսֆերային գումարի 50%-ը համաձայնել է վճարել ակումբի հովանավոր Adidas-ը (125 մլն եվրո): Մյունխենյան թիմը նույնիսկ Մեսսիին աշխատավարձի բարձրացում է առաջակել' մինչև 20 մլն: Սակայն նույնիսկ սա չի ստիպել արգենտինացուն լքել «Նու Կամպը»: