Ֆրանսիային և Մեծ Բրիտանիայի վրա հասած «Սուրբ Հուդա» («St Jude») փոթորիկը սպառնում է դառնալ վերջին տասնամյակների ամենահզոր աղետն այդ տարածաշրջանում: Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում փոթորկած «Սուրբ Հուդա»-ն, որն այդ անունը ստացել է հոկտեմբերի 28-ին` Սուրբ Հուդայի օրը, մոլեգնելու պատճառով, հոսանաքազրկել է 61 հազար տուն. գրում է AFP-ն:

 

Հատկապես տուժել են Բրետան և Նորմանդիայի շրջանները: Տարածարջանում վտանգի սպառնալիքի նարնջագույն մակարդակ է հայտարարվել: Օդերևութաբանների կանխատեսումներով` քամու արագությունը հասնում է ժամում 130 կմ-ի:

 

Միաժամանակ, Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանը փոթորկի պատճառով հետաձգել է 130 չվերթ:

 

Բրիտանիայի որոշ հարավային շրջաններում հետաձգվել է նաև երկաթուղային երթևեկությունը: Փոթորկի հիմնական հարվածը հասել է Անգլիայի արևմտյան հատվածներին և Ուելսին, հոսանքազրկվել է 40 հազար տուն: Տեղական իշխանությունները զգուշացնում են հնարավոր ջրհեղեղի մասին:

 

Զոհերի և ավերածությունների վերաբերյալ դեռևս ոչ մի տեղեկություն չկա: