«Հիմա բոլորս աշխատում ենք սոցիալական իրավիճակը բարելավելու համար: Դանդաղ, բայց բարելավում ենք: Սոցիալական խնդիրների լուծումը մեզ համար առաջնահերթ է»,- MediaMall.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով այն մասին, որ Սերժ Սարգսյանը Կառավարության առջև յոթ տոկոս տնտեսական աճ ապահովելու խնդիր էր դրել:

 

Հարցին, թե հնարավո՞ր է՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական տա, Է. Շարմազանովը պատասխանեց. «ՀՀԿ-ի օրակարգում այսօր վարչապետի հրաժարականի հարց չկա»: