Ֆրանսիայում գտնվել է աշխարհի բոլոր ժողովուրդների ամենասիրելի ստեղծագործություններից մեկի՝ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանի» մինչ այժմ անհայտ սևագիրը: Մի կոլեկցիոներ երկու հնատիպ սևագիր թուղթ է գտել և բերել «Արտկյուրիալ» աճուրդի տուն՝ չկասկածելով անգամ, որ իր ձեռքերում «Փոքրիկ իշխանը» գրքի 17-րդ և 19-րդ գլուխների նախկինում անհայտ տարբերակներն են:
Փորձագետ Օլիվյե Դևարի խոսքով՝ ենթադրվում է, որ սևագիրը գրվել է 1941թ., իսկ գիրքն, ինչպես հայտնի է, ավարտին է հասցրել 1943թ: