armsport.amԻնչպես հայտնում է «Marca»-ն, Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին զարմացած է ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի հնչեցրած արտահայտությունից:
Համաշխարհային ֆուտբոլի ղեկավարը դիտողություն-ակնարկ էր արել պորտուգալացի ֆուտբոլիստի հասցեին, ասելով, որ Ռոնալդուն Մեսսիին գերազանցում է միայն սանրվածքի վրա ծախսած գումարների չափով: Բացի այդ, Բլատերը նշել էր, որ իր համար Մեսսին է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, իսկ Ռոնալդուի մասին խոսելիս՝ կարծիք էր հայտնել, որ վերջինս խաղադաշտում հրամանատարի է հիշեցնում:
«Ինձ արդեն հայտնել են, որ ակումբը ՖԻՖԱ-ին նամակ է ուղարկել' ֆուտբոլիստի նկատմամբ ոչ պատշաճ հարգանք ցուցաբերելու համար ներողություն խնդրելու պահանջով: Ես դեռ Կրիշտիանուի հետ չեմ խոսել այդ մասին: Նա ինչպես միշտ լավ մարզում է անցկացրել: Ռոնալդուն ամեն օր ցույց է տալիս, որ հիանալի ֆուտբոլիստ է: Ռոնալդուն պրոֆեսիոնալ է և պետք է հետագայում նույնկերպ դրսևորի իրեն», - հայտարարել է Անչելոտին: