«Ռեալի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն, Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում «Սևիլիայի» (7:3) հետ խաղում հեթ-տրիկ ձևակերպելով, իր գոլերի քանակը մադրիդյան թիմում հասցրեց 158-ի:

Արդյունքում' 28-ամյա պորտուգալացին ընդգրկվեց Իսպանիայի առաջնությունում մադրիդցիների պատմության լավագույն ռմբարկուների հնգյակում՝ գերազանցելով Ֆերենց Պուշկաշին, վերջինս իր ակտիվում ունի 156 գոլ. տեղեկացնում է «Ռեալի» պաշտոնական կայքը:

Նշենք, որ Ռոնալդուն «Ռեալի» կազմում 158 գոլերը հեղինակել է 146 խաղում:

Լավագույն հնգյակն ունի հետևյալ տեսքը' Ռաուլ – 228 գոլ, Ալֆրեդո դի Ստեֆանո – 216, Սանտիլյանա – 186, Ուգո Սանչես – 164, Կրիշտիանու Ռոնալդու– 158:

Պորտուգալացին Իսպանիայի առաջնության ընտթացիկ մւցաշրջանում հեղինակել է 11 գոլ և դարձել 3 գոլային փոխանցման հեղինակ: