Հայազգի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի մենեջեր Ֆրենկ Էսպինոզան հայտարարել է, որ Դարչինյանը պատրաստ է Նոնիտո Դոների հետ մենամարտին:

«Դարչինյանը պատրաստ է: Նա 6 տարի սպասել է այս մենամարտին և ցանկանում է օգտագործել այս հնարավորությունը և վրեժ լուծել IBF և IBO տիտղոսների համար, որոնք նա զիջեց Դոներին»,- Էսպինոզայի խոսքերը մեջբերում է BoxingScene-ը:

Ինքը՝ Դարչինյանը, հայտարարել է. «Ես գալիս եմ նրան ոչնչացնելու: Ցանկանում եմ ապացուցել, որ նա ոչ ոք է»,- Դարչինյանի խոսքերը մեջբեում է fightnews-ը:

Նշենք, որ մենամարտը տեղի է ունենալու Տեխասում: