Բաղրամյան պողոտայից քիչ առաջ ոստիկանության Արաբկիրի բաժնի տեղակալի գլխավորությամբ ոստիկանություն են բերման ենթարկվել քաղաքացիական պայքարների ակտիվ մասնակից Արգիշտի Կիվիրյանը ու ևս երեք հոգի:

 

Newsbook.am-ի հետ զրույցում ոստիկանական մեքենայում գտնվող Արգիշտի Կիվիրյանը հայտնեց, որ իրենք Բաղրամյան պողոտայով իջնում էին դեպի Օպերա, երբ իրենց մոտեցան մի խումբ ոստիկաններ, հրմշտելով, քաշքշելով, շորերը պատռելով ուժի գործադրմամբ նստեցրեցին ոստիկանական մեքենա:

 

«Հենց այս պահին ոստիկաններից մեկը նստել է իմ գրկում, այ այսպիսի այլասերվածության է հասել ոստիկանությունը»,-  ասաց Կիվիրյանը, որի ձայնը խռպոտ էր. Կիվիրյանը ծանր հևում էր:

 

Թե ինչու են իրավապահները բերման ենթարկել քաղաքացիներին, Կիվիրյանը մեզ հետ զրույցում չհասցրեց տեղեկացնել. անջատվեց հեռախոսը: