Ինչպես արդեն տեղեկացրել էինք երգիչ Գրիգորի Լեպսը կասկածվում էր հանցավոր պարագլխի հետ կապ ուենալու մեջ: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է տվյալներ, որոնց համաձայն մի շարք անձիք կապված են հանցագործ պարագլուխների հետ: Դա հայտնի է "Братский круг" (Brothers' Circle) անվամբ: Ցանկում ներկայացվածների թվում է նաև հայտնի երգիչ Գրիգորի Լեպսը: Նա ամերիկյան այդ փաստաթղթերում հայտնի է որպես Գրիգորի Վիկտորովիչ Լեպսվերիդձե նույն ինքը' Գրիգորի Լեպս “GRISHA” : Այդտեղ կա նաև երգչի նկարները: Կարելի է ասել բոլոր տվյալները համապատասխանում են:
"Братский круг”-ը կրիմինալ խմբավորում է, որը բաղկացած է ղեկավարներից, որոնք գործում են նաև Սովետական միությունում: Ըստ BBC-ի տվյալների, այդ խմբավորումը մտել է 5 ավանդական հանցավոր խմբավորումների ցանկ: Ինչ վերաբերվում է Գրիգորի Լեպսին, ապա նա, ըստ Forbes ամսագրի, զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը ամենահարուստ ռուս երաժիշտների ցանկում:
Նրա եկամուտը 2012 թվականին կազմել է 15 միլիոն դոլար: Վերջերս նա նաև տուն է գնել Թաիլանդում: Երգիչն այժմ գտնվում է համերգային շրջագայությունների մեջ: Միակ բանը, որ Լեպսը չի անի, դա ԱՄՆ տեղափոխվելն ու այնտեղ ապրելն է: Նրա խոսքով' ինքը պետք է մշտապես ապրի Ռուսաստանում:
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նաև սև ցուցակ է գցել ռուսասկան “MS Group Invest OOO” և “Gurgen House FZCO” ընկերությունները: