Երևանի Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում սրտի վիրահատության էր ենթարկվել Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանը։ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հավաստմամբ, Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը վստահեցրել է, որ հետվիրատահատական շրջանը կանցնի, կկազդուրվի ու կգնա որտեղից որ եկել է:

 

ՀՀ կառավարության 318 որոշումը, ինչպես նաև նախարարի չափորոշիչներով սահմանված կարգը՝ կալանավայրերում գտնվող անձանց, ովքեր սուր, անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեն, բժշկական օգնությունը իրականացվում է քաղաքացիական բժշկական հաստատությունում, և վճարը պետական պատվերի շրջանակում է կատարվում, թույլ չի տալիս դատապարտյալից գումար վերցնել:

 

Դերենիկ Դումանյանը նաև ասել է, որ Էդիկ Գրիգորյանը ստացել է լիարժեք բուժում, այնպիսին ինչպիսին կստանար արտերկրում: