Նոյեմբերի 2-6 Երեւանում եւ Գյումրիում կանցկացվի ճապոնական ֆիլմերի փառատոն, որի ընթացքում կներկայացվի պատմական եւ ժամանակակից թեմաներով 5 լիամետրած գեղարվեստական ֆիլմ:
Ներկայացված բոլոր ֆիլմերը նկարահանվել են մինչեւ 2000 թվականը: Փառատոնի աշխարհագրությունն ընդլայնելու նպատակով նախատեսվում է այս տարի ցուցադրություն կազմակերպել նաեւ Էջմիածին քաղաքում:
Արդեն երկրորդ անգամ Հայաստանում անցկացվող փառատոնն այս տարի կրում է «Ամենուր թող խաղաղություն տիրի» խորագիրը:
Չնայած երկու երկրների մշակույթներն ունեն ընդգծված ինքնատիպություն, սակայն մասնագետները նշել են, որ կան նաեւ որոշակի ընդհանրություններ, ինչը պայմանավորված է պատմության նմանությամբ: