Այսօր Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 6 մարդ է վիրավորվել:
Yahoo News-ը ներկայացրել է սարսափելի միջադեպից փրկված մարդու' Լևոն Սարյանի պատմությունը:

 

Ըստ այդմ' երբ նա, կոշիկն ու գոտին ձեռքին, դուրս է եկել անվտանգության գոտուց, զինված տղամարդը մոտեցել է իրեն, զենքը պարզել վրան և հարցրել' Տրանսպորտային անվտանգության վարչությունի՞ց ես:
Սարյանը գլուխը բացասաբար տարուբերել է և շարունակել քայլել: Հետո նա խոստովանել է, որ այդ ամբողջ ընթացքում աղոթել է:

 

Լոս Անջելեսի օդանավակայանի Տերմինալ 3-ում զինված տղամարդը կրակ էր բացել' հազարավոր ուղևորների ստիպելով այս ու այն կողմ փախչել և վիրավորելով մի քանիսին: Նա այժմ ձերբակալված է:

Սարյանն ասել է, որ ինքը 20 կրակոց է լսել, տղամարդը ևս վիրավոր է: