Դոմինիկյան Հանրապետությունում գործող Medolife ընկերությունը պատկանում է հայազգի բժիշկ Արթուր Միքայելյանին: Միքայելյանն հանդես է եկել վիճահարույց հայտարարությամբ, ըստ որի իրենք կարիճի թույնից ստեղծել են քաղցկեղի դեմ պայքարող դեղամիջոց, սակայն որոշ ամերիկացի ուռուցքաբաններ նոր դեղամիջոցի հետ հույսեր չեն կապում։

 

Չնայած այս դեղամիջոցը պաշտոնապես չի գրանցել ԱՄՆ-ի սննդի ու դեղամիջոցների վարչությունը, այնուհանդերձ հազարավոր հուսահատ ամերիկացիներ փորձում են պայքարել քաղցկեղի դեմ հենց Escozine-ի միջոցով։ Հիվանդներից մեկը՝ Փեգի Հոուն, պատմել է, որ բժիշկներն իր մոտ ախտորոշել են 4-րդ աստիճանի քաղցկեղ ու կանխատեսել են, որ նրան մնացել է ապրելու ընդամենը 2 ամիս։ Սակայն կինը Medolife-ի կայքի միջոցով պատվիրել է այս դեղն ու կես տարի հետո քաղցկեղը նահանջել է։

 

Ըստ Միքայելյանի ու նրա գործընկեր Սեբաստյան Սերել Ուոթսը Escozine-ի`դեղամիջոցը բացի քաղցկեղից կարող է պայքարել նաև ՄԻԱՎ վարակների, հեպատիտի ու տղամարդկանց իմպոտենցիայի դեմ։

 

Արթուրն Միքայելյանի խոսքով` դեղամիջոցը փորձարկվել է 8.302 հիվանդի շրջանում ու դեպքերի 90%-ում դրական արդյունք է տվել։ Միևնույն ժամանակ նա խոստովանել է, որ Escozine-ը դեռևս փորձարկման կարիք ունի։

 

Escozine-ի մեկ սրվակն արժե 700 դոլար, այն բավականացնում է 1 ամսվա օգտագործման համար։ Տեղեկացնում է ABC-ին