Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դեկտեմբերի 8-ը հռչակել է հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսի հանդեպ սիրո և հավատարմության օր: Համապատասխան հրամանն արդեն հրապարակվել է Gaceta Oficial պարբերականում նոյեմբերի 4-ին:

 

Նոր տոնի պաշտոնական անվանումն է գերագույն հրամանատար Ուգո Չավեսի և Հայրենիքի հանդեպ սիրո և հավատարմության օր: Ամսաթվի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2012թ. հոկտեմբերի 8-ին Չավեսը վերջին անգամ մահվանից առաջ ելույթ ունեցավ Վենեսուելայի ժողովրդին: