Երեկ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպն, ըստ «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանի, հետևանք էր ապաշնորհ ազգային քաղաքականության։

 

Գագիկ Գինոսյանն ասում է, որ իր ընկերներից էլ կան ձերբակալվածների թվում, որոնց հետ շատ գաղափարներ կիսում է, իսկ Շանթ Հարությունյանի հետ հեռակա ծանոթներ են:

 

«Մենք շատ տաբեր ձևերով կարող ենք ասել, որ հարիր չէ մեզ, գեղեցիկ չէ։ Ձերբակալվածների մեջ իմ ընկերներից շատերն են, բայց պետք է ասեմ, որ սա հետևանք է ապաշնորհ ազգային քաղաքականության: Եթե մարմնի վրա չիբան կա, ինչ-որ տեղից պիտի դուրս գա, թե չէ՝ օրգանիզմը կսկսի փտել: Այդ տղաների փորձն ընդամենը չիբանը պայթեցնել էր, որպեսզի օրգանիզմը չփտի»,-ասաց նա։

 

Գագիկ Գինոսյանի խոսքով՝ եթե պիտի կապեն, փակեն՝ ոստիկանական մեթոդներով, ապա թող բարի լինեն՝ կառուցել այնպիսի պետություն, որ նման խնդիրներ չառաջանան։