Սբ Պետրոսի հրապարակում չորեքշաբթի օրը պատարագից հետո Հռոմի պապ Ֆրանցիսկոսը համբուրել և օրհնել է այլանդակված դեմքով մարդու, հայտնում է Courier Mail-ը:

 

Դեպքի մասին հայտնի է դարձել, երբ տարածվել են փուչիկներով պատված մարմնով մարդու և Ֆրանցիսկոս պապի լուսանկարները: Տղամարդը տառապում է նեյրոֆիբրոմատոզ անվանումով բացառիկ հիվանդությամբ:

 

Նշենք, որ Պապն իր Ֆրանցիսկոս անվանումն ընտրել է ի պատիվ 13-րդ դարի հոգևորականի, որը հայտնի էր հիվանդ ու աղքատ մարդկանց հանդեպ իր սիրով: