Henaran.am-ի փոխանցմամբ՝  քիչ առաջ ավարտված ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել են ներքաղաքական ներկուսակցական հարցեր, մասնավորապես անդրադարձ է կատարվել Արարատի քաղաքապետի ընտրություններին, որոնք կայանալու են առաջիկա կիրակի:

 

Այս մասին լրագրողներին ասել է Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Բնականաբար, ՀՀԿ-ն ակնկալում է ազատ, արդար մրցապայքար, իսկ ՀՀԿ թեկնածուի շանսերը Էդուարդ Շարմազանովը «պոզիտիվ» է գնահատել:

 

Առավել մանրամասն՝  Henaran.am-ի տեսանյութում: