Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած բախումների ընթացքում տասնյակ ակտիվիստներ բերման ենթարկվեցին։

 

«7-8 հոգով կարմիր բերետավորները հարվածելով-քաշելով մարդկանց տանում-շպրտում էին ոստիկանական մեքենայի մեջ»-պատմել է ակտիվիստ Դավիթ Գևորգյանը՝ հավելելով, որ ոստիկանության կողմից նման վերաբերմունքի ինքը ևս արժանացել է։

 

Նրա խոսքով ինքը նոր էր Ազատության հրապարակ եկել, երբ միանգամից ոստիկանները ստիպողաբար նստեցրել են ոստիկանակ մեքենան։ «Հարցնում եմ ինչի համար եք ինձ տանում, չեն պատասխանում, որևէ իրավական հիմք չունենալով ձերբակալեցին։

 

Ոստիկանության բաժնում սպասում էի, որ կասեն պատճառը, սակայն ոչ մի բան չէին ասում, նրանք էլ տեղյակ չէին թե ինձ ինչի համար են բերման ենթարկել»,-ասել է ակտիվիստը։ Hraparak.am-ը գրում է, որ վերջինիս պատմելով ոստիկանների անհարգալից վերաբերմունքը շարունակվել է նաև ոստիկանության բաժանմունքում։ «Նույնիսկ ինձ հետ մարդ կար նստած, որ ասում էր՝ ես սրտային հիվանդ եմ, մի բաժակ ջուր տվեք: Ասացին՝ սրտային հիվանդ ես՝ մեռի: Էդ մարդը ուշագնաց եղավ»,-եզրափակել է Դավիթ Գևորգյանը։