Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) մտադիր է 2015թ. Ժնևում միջազգային համաժողով անցկացնել՝ նվիրված 1915թ. Հայոց ցեղասպանությանը. տվյալ որոշումը կայացվել է այսօր, խոշորագույն և ազդեցիկ միջքրիստոնեական կազմակերպության 10-րդ ասամբլեայի ընթացքում, որն անցկացվել է Հրվ. Կորեայի Պուսան քաղաքում, հայտնում է РИА Новости-ն։
ԵՀԽ-ի հոբելյանական ասամբլեան անկացվել է հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 8-ը։ Դրան մասնակցել է նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, նա ընտրվել է նաև խորհրդի 8 նոր նախագահներից մեկի պաշտոնում։
«Ժնևում 2015թ.՝ Մեծն եղեռնի 100-ամյակի հիշատակման օրերին, կազմակերպել միջազգային համաժողով՝ նվիրված Հայոց ցեղասպանության ճանաչմանը, որին բացի ԵՀԽ անդամ եկեղեցիներից, կմասնակցեն միջազգային կազմակերպություններ, փաստաբաններ, պատմաբաններ և իրավապաշտպաններ»,- ասվում է ԵՀԽ-ի ասամբլեայի ամփոփիչ փաստաթղթերից մեկում։