Զինված միջադեպ է տեղի ունեցել ադրբեջանական բանակում: Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության՝ փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Գեդաբեկում գտնվող պաշտպանության նախարարության N զորամասում:

 

Ադրբեջանական բանակի զինվոր Վյուսալ Ջաֆարովը կրակել է իր ծառայակցի՝ Մուհամեդալի Աբբասովի ուղղությամբ: Զինվորը  սրտի շրջանում վիրավորվել է, նրան ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց:

 

Նախնական տվյալներով՝ միջադեպի պատճառը զինվորների միջև ծագած վիճաբանությունն է եղել:

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը միջադեպի վերաբերյալ ոչ մի մեկնաբանություն չի արել: