2013թ. լրացավ հայ ժողովրդական պարարվեստի անվանի գիտակ, ազգագրագետ, պարարվեստագետ, պատմական գիտությունների դոկտոր, գիտությունների վաստակավոր գործիչ Սրբուհի Ստեփանի Լիսիցյանի ծննդյան 120-ամյակը (1893-1979 թթ.)։

 

Ծնվելով հայ ազգագրագետ, մանկավարժ եւ հասարակական գործիչ Ստեփան Լիսիցյանի ընտանիքում, արյամբ ժառանգելով հայ մտավորականի, ազգագրագետի բնատուր զգացողությունն ու հոտառությունը, մանկուց կամա թե ակամա ընդգրկվել է հասարակական ու գիտական գործունեության մեջ։

 

Ձեզ ենք նեկրայացնում 1993 թվականին «3-րդ ալիքի» պատրաստած սյուժե, նվիրված մեծ գիտնականի 100-ամյակին:

 

Հեղինակ և ռեժիսոր` Կարեն Քոչարյան, օպերատոր` Գագիկ Համբարձումյան, մոնտաժը` Արտավազդ Եղոյանի և Կարեն Քոչարյանի, երաժշտությունը` Մարտին Վարդազարյանի, պրոդյուսեր` Էլմիրա Արսենյան: