Ինչպես փոխանցում է Trend-ը, Վրաստանի ապագա վարչապետ Իրաքլի Գարիբաշվիլին կփոխարիինի իր պաշտոնում նաև «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Բիձինա Իվանիշվիլիին: Այս մասին հայտնի է դարձել կուսակցության քաղաքական խորհրդի նիստից հետո:

 

Ինչպես լրագրողներին հայտնել է Իվանիշվիլին, այդ պաշտոնում Գարիբաշվիլին իրեն կփոխարինի նոյեմբերի 24-ին: Նա կզբաղեցնի նաև վարչապետի պաշտոնը: Նրա կուսակիցները կարծում են, որ հենց երկրի առաջնորդը պետք է ղեկավարի երկրում իշխող կուսակցությունը: