Կամբոջայում թռչնի գրիպից մահացածների թիվը հասել է 13-ի: Այս մասին հաղորդում է РБК-ն՝ հղում կատարելով AP-ին:

 

Ինչպես տեղեկացնում է երկրի առողջապահության նախարարությունը՝ վերջին մահացածը 10-ամյա տղա էր: Բացի այդ' այս տարվա ընթացքում գրանցվել է թռչնի գրիպով հիվանդանալու 21 դեպք:

 

Սա ամենաբարձր ցուցանիշն է 2003 թվականից հետո, երբ թռչնի գրիպը տարածում էր գտել: