armsport.amՊրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն, հայ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը, ով այսօր՝ նոյեմբերի 10-ի առավոտյան ռևանշ-մենամարտ էր անցկացնում ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ, նոկաուտի է ենթարկվել մենամարտի 9-րդ ռաունդում:
Մինչև մրցավարի կողմից նոկաուտի արձանագրումը, Դարչինյանը երկու մրցավարների որոշմամբ հաղթում էր միավորների տարբերությամբ՝ 78:74 հաշվով, իսկ երրորդ մրցավարը այդ պահի դրությամբ արձանագրել էր ոչ-ոքի:
Այսպիսով, Վիկին չհաջողվեց ռևանշի հասնել Դոների նկատմամբ, ում 2007 թվականին նույնպես պարտվել էր նոկաուտով, մենամարտի 5-րդ ռաունդում: