Կառավարությունը խոչընդոտում է Հայաստանում արեւային էներգիայի արտադրության զարգացումը, կարծում է տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Համազասպյանը:

 

Էներգետիկ խնդիրներին անդրադառնալու առիթ եղել է Էներգախնայողության միջազգային օրը: գիտնականը համոզված է, որ արեւային էներգիան մոտ 100 անգամ էժան է ատոմային էներգիայից:

 

Բանախոսը վկայակոչում է գերմանիայի օրինակը, որն արեւազուրկ երկիր լինելով` էներգետիկ անվտանգության հիմքում դրել է արեւի էներգիայի լիարժեք օգտագործման խնդիրը: Իսկ Հայաստանը, ունենալով արեւի էներգիայի անսպառ պաշար, հրաժարվում է օգտվել բնության ընձեռած մեծ հնարավորությունից: