Ոսկին Հայաստանում էժանացել է: Ֆինանսների նախարարությունը հրապարակել է այս շաբաթվա համար թանկարժեք մետաղների գները: Նոյեմբերի 11-17-ի համար իջել է ոսկու, արծաթի և պլատինի գնման պետական գինը, բարձրացել՝ միայն պալադիումինը:
Այսպես, 1 գրամ քիմիապես մաքուր ոսկու գնման գինն իջել է 312.5 դրամով և դարձել 15 հազար 738 դրամ: Իսկ բացթողման գինն իջել է 340 դրամով և դարձել 17 հազար 107 դրամ:
Նույն ժամանակի համար պալադիումի գնման գինը բարձրացել է 131 դրամով և դարձել 9 հազար 30 դրամ, իսկ բացթողման գինը բարձրացել է 142 դրամով՝ դառնալով 9 հազար 712 դրամ: