Եգիպտոսը, ըստ կանանց իրավունքների պաշտպանության տեսակետի, հայտնվել է արաբական երկրների շարքում ամենավերջին` 22-րդ տեղում: Երկրում քաղաքական անկայունությունն ուղեկցվում է սեռական բռնություների մեծ աճով, ինչպես նաև կին նախարարների քանակի կրճատմամբ: Այս մասին են վկայում Thomson Reuters հետազոտությունները, որոնք հրապարակել է բրիտանական The Independent պարբերականը:
Հետազոտությանը մասնակցել են գենդերային հարցերով ավելի քան 300 փորձագետ: Եգիպտոսի ցածր վարկանիշը նրանք բացատրում են այն հանգամանքով, որ չնայած արաբական գարնան արդյունքում նախագահ Հոսնի Մուբարաքի տապալմանը` բռնապետը դեռևս շարունակում է մնալ եգիպտացիների ննջարաններում:
Ամենաբարենպաստ դիրքում են հայտնվել Կոմորյան կղզիները, որին հաջորդում է Օմանը, Քուվեյթը, Հորդանանը և Քաթարը:
Եգիպտոսից բացի` կանանց իրավունքները ոտնահարվում են նաև Իրաքում, Սաուդյան Արաբիայում, Սիրիայում և Եմենում: