Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսին ձմռանը ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդը». տեղեկացնում է The Times-ը:

Անգլիական ակումբը 24-ամյա ֆուտբոլիստի փոխարեն կարող է Կագավային թույլ տալ գնալ դորտմունդյան թիմ:

Ռոյսի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բարսելոնան» և ՊՍԺ-ն:

Ինչպես տեղեկացրել է «Բորուսիայի» գործադիր տնօրեն Վացկեն, ֆուտբոլիստի պայմանագրում կա կետ, համաձայն որի' Ռոյսը ցանկացած պահի կարող էլ լքել թիմը, եթե այլ ալումբի կողմից համապատասխան առաջարկ արվի: Ռոյսը միակ ֆուտբոլիստն է թիմում, ում պայմանագրում հրաժարագնի վերաբերյալ կետ կա»,-Վացկեի խոսքերը մեջբերում է Sport1.de-ը:

Ռոյսի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2017-ին: