Հայազգի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը, չնայած Դոների հետ ռևանշ մենամարտում պարտությանը, նշել է, որ ինքը դեռ կարող է բարձրակարգ ելույթ ունենալ:
«Դա ծանր պարտություն էր ինձ համար: Գիտեի, որ հեշտ չի լինելու: Սխալ թույլ տվեցի' չլսելով մարզիչների խորհուրդները: Սակայն չնայած պարտությանս' ցույց տվեցի, որ դեռևս կարող եմ բարձրակարգ ելույթ ունենալ», — Դարչինյանի խոսքերը մեջբերում է Fightnews-ը: