ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հանձնվել է դիպլոմ, ինչպես նաև գոտի' թեքվանդոյի մեծ վարպետի պատվավոր կոչմամբ: Դիպլոմը նրան անձամբ հանձնել է Թեքվանդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Չու Ճխոն Վոնը:

 

«Ես չեմ կարծում, որ արժանի չէին այդքան մեծ կոչման: Կհաշվենք, որ դա ընդհանուր տոնակատարություն է, որը առավել հայտնի կդարձնի այդ մարտարվեստը: Մենք Ռուսաստանում կաշխատենք նպաստել դրա զարգացմանը»,- ասել է նախագահը:

 

Նշենք, որ նա ստացել է «9-րդ դան», իսկ դրան աշխարհում շատ քչերն են արժանանում: Չու Ճխոն Վոնի խոսքով' իրենք գիտեն, որ Ռուսաստանում շատ են սիրում սպորտի այդ տեսակը: Այն տարածված է մոտ 205 երկրում, իսկ այդ մարտարվեստով զբաղվողների թիվն աշխարհում հասնում է 70-80 միլիոնի: