Նոյեմբերի 15-ին` ժամը 10.40-ին, ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքում' «Մայր Աթոռ Սրբ. Էջմիածին» եկեղեցու տարածքում, շինարարական աշխատանքների ժամանակ, հրդեհ է բռնկվել վերամբարձ կռունկի խցիկում:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Արարատյան փողոցում կռունկավարի կառավարման խցիկում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկումով :

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.56-ին, մարվել` 11.12-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: