
Կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին խաղադաշտ կվերադառնա հունվարի 5-ին: Այդ օրը կատալոնյան ակումբը Իսպանիայի առաջնության շրջանակներում կհյուրընկալի «Էլչեին». տեղեկացնում է Sport.es-ը:
Ազդրի վնասվածքից հետո արգենտինացի ֆուտբոլիստը շարքից դուրս է եկել 6-8 շաբաթ ժամկետով: Մինչ այս ամսվա ավարտը Մեսսին կապաքինվի Կատալոնիայում, իսկ դեկտեմբերի 1-ին կմեկնի Արգենտինա:
Ֆուտբոլիստի ապաքինման ծրագիրը մշակել են «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի բժշկական շտաբը: