
Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին չորեքշաբթի օրը կստանա «Ոսկե խաղակոշիկը»' որպես 2012/13թ. մրցաշրջանի եվրոպական լիգաների լավագույն ռմբարկու:
Մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա Բարսելոնայում, իսկ մրցանակը կհանձնի եվրոպական մարզական պարբերականների միությունը(ESM). տեղեկացնում է marca-ն:
Նշենք, որ սա արգենտինացու երրորդ «Ոսկե խաղակոշիկն» է: Նա այս մրցանակին արժանացել է նաև 2009/10 և 2011/12 մրցաշրջաններում:
Անցած մրցաշրջանում Մեսսին Իսպանիայի առանությունում հեղինակել է 46 գոլ: