Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն նշել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն մոտենում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին միևնույն տեսակետից: Այս մասին երեքշաբթի օրը հայտնում է Anadolu գործակալությունը` հղում կատարելով ԱՄՆ-ի կատարած այցի ժամանակ արտգործնախարար Դավութօղլուի արած հայտարարությանը:

 

«Հուսով ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը մոտ ժամանակներս կլուծվի, և դրանով Կովկասյան տարածաշրջանում կայունություն կհաստատվի», ասել է նա: