Այսօր Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի հավակնորդ Արթուր Աբրահամը, լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ հոկտեմբերի 26-ին Դե Կարոլիսի հետ մենամարտին, նշեց.

«Մենամարտ չկա, որը թերություն չունենա: Դա որոշիչ հաղթանակ չէ ինձ համար: Կարևորը Շտիգլիցի հետ կայանալիք մենամարտն է փետրվարի 1-ին մենամարտն է: Այն հստակ տեղի է ուենալու:

Շտիգլիցի հետ մենամարտն իմ կյանքի ամենակարևոր մենամարտն է ներկա պահին: Սա կյանքիս հարցն է, և ամեն ինչ անելու եմ մենամարտը հաղթելու և կրկնակի չեմպիոն լինելու համար: Շտիգլիցի հետ մենամարտը կարևոր է WBO վարկածով չեմպիոնական գոտու համար, պետք է գոտին ետ վերադարձնեմ, որպեսզի գիշերները կարողանամ հանգիստ քնել: