Այսօր Բիձինա Իվանիշվիլին վերջին օրն է անցկացնելու վարչապետի աթոռին: Այսօր նրա պաշտոնավարման վերջին օրն է: Նրան, ինչպես հայտնի է, կփոխարինի Իրակլի Գարիբաշվիլին: Սակայն, հայտնի չէ, թե արդյոք նա այս հարցով որևէ հայտարարությամբ հանդես կգա, թե ոչ: Իսկ քաղաքականությունից Իվանիշվիլին կհեռանա նոյեմբերի 24-ին: Դեռ 2011 թվականի հոկտեմբերի 5-ին նա հանդես էր եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում էր. «Ես որոշել եմ քաղաքական նոր պարտիա ստեղծել, որպեսզի մասնակցեմ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին»:
Ահա այսպիսի հայտարարությամբ էր նա հանդես եկել՝ բիզնես ոլորտից քաղաքական ոլորտանցում կատարելուց առաջ: Ավելի ուշ նա հայտարարել էր, որ նա քաղաքականության մեջ կլինի 2-3 տարի:
Հոկտեմբերի 27-ին կայացած խորհրդարանական ընտրություններին նրա ղեկավարած «Վրացական երազանք» կոալիցիան հաղթանակ տարավ «Միացյալ Ազգային շարժման» նկատմամբ: Այդպիսով խորհրդարանում կազմելով մեծամասնություն:
Իր' քաղաքականությունից հեռանալու մասին Իվանիշվին հասարակությանը հիշեցրել էր դեռ նախագահական ընտրություններից առաջ: Հետևաբար, հասարակությունն արդեն տեղյակ էր, որ նա իր լիազորությունները հանձնելու է Իրակլի Գարիբաշվիլիին:
Այսպիսով Բիձինա Իվանիշվիլին անցում է քաղաքացիական սեկտոր: Նրա խոսքով' քաղաքացիական սեկտորի զարգացման համար նա լայն գործունեություն է ծավալելու: