Ինչպես հայտնի է, բազմաթիվ մտավորականներ այս օրերին հանդես են գալիս ի պաշտպանություն դերասան Վարդան Պետրոսյանի, իրականացնում ստորագրահավաքներ:

 

Միանալո՞ւ է արդյոք այդ ամենին ՀՀ վաստակավոր գործիչ, կինոյի եւ թատրոնի դերասան Երվանդ Մանարյանը: ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում Երվանդ Մանարյանը նախ նշեց. «Այդտեղ ամեն ինչ այնքան խառն է, որ չգիտես ինչ… Ուստի որպես գործընկեր, որպես արվեստի ասպարեզի մարդ իհարկե մեծ հետաքրքրությամբ ես հետեւում եմ այդ ամենին, բայց այդ բոլորին գերակայող մի հանգամանք կա, չէ՞, օրենք: Օրենքով ամեն ինչ պետք է լուծվի, եթե ինչ-որ մի տեղ օրենքն է թերի, դա ուրիշ բան, իսկ այսպես մտածել, թե ինչու է թերի, հիմա այդ թերությունը չաշխատենք ուղղել մեզ համար հաճելի ձեւով:

 

Այս երկրում վերջապես օրենք պիտի լինի՞, թե՞ չէ»: Ըստ Ե.Մանարյանի՝ պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ վթարի հետեւանքով երկու անչափահաս երեխա է մահացել: «Այ մարդ, էն կողմն էլ երկու երեխա է մահացել, չի կարելի այդքան, այսպես ասած, կուրծք ծեծել քո արվեստագետ ընկերոջ համար, այնտեղ երկու երեխա են մահացել: Շատ ծանր կացության մեջ ենք եւ ուզում ենք որեւէ բան անել եւ որեւէ կարծիք հայտնել, եւ ամենալավ միջոցը իհարկե օրենքի գերակայությունն է»,- ասել է ՀՀ վաստակավոր գործիչը:

 

Մանրամասները` այստեղ