ԳԱԼԱ-ի փոխանցմամբ` Գյումրիում արդեն մի քանի օր աշխատանքային ակտիվ եռուզեռ է:

 

Գործի են անցել ոչ միայն տեղի՝ քաղաքային ու մարզային իշխանությունները, այլ նաեւ կառավարական տարբեր գերատեսչություններ:

 

Մասնակի նորոգվում եւ հիմնովին մաքրվում է Գյումրու դրամատիկական թատրոնի շենքը, ձմռան նախաշեմին նաեւ փողոցաշինություն է մեկնարկել քաղաքում: Պատճառը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորած պատվիրակության դեկտեմբերի 2-ին նախատեսված այցն է Գյումրի:

 

Գյումրու քաղաքապետը զգացված է, բայց ոչ այնքան ռուսական պատվիրակության այցելությունից, որքան քաղաքում տարվող աշխատանքներից: