Նոյեմբերի 17-ին Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժին է զանգել ՌԴ քաղաքացի' Արմավիր մարզի Արտիմետ գյուղի բնակիչ, 36-ամյա Գուլնարա Սարդիոնովնան և հայտնել, որ իր տնից գողություն է կատարվել:

 

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գողությունը կատարել է Գուլնարայի ամուսինը' նույն գյուղի բնակիչ, նախկինում խուլիգանության համար դատապարտված, 45-ամյա Արմեն Եգորյանը:

 

Արմենը գիշերը ծանոթներից մեկի հետ տանը կերուխում է սարքել, խմիչքը վերջացել է։ Նա կնոջ գրպանից գողացել է մոտ 200 հազար դրամին համարժեք ռուսական ռուբլի և շտապել ռեստորան' կիսատ մնացած խրախճանքը շարունակելու:

 

Ոստիկաններին հաջողվել է նաև պարզել, որ Եգորյանը հետախուզվում է ՌԴ Տվերի մարզի Տորժոկ քաղաքի ներքին գործերի բաժնի կողմից գողություն կատարելու համար։

 

Արմեն Եգորյանին ստորագրությամբ բաց են թողել: Մանրամասները' ոստիկանության տեսանյութում: