Նոյեմբերի 21-ին նոր սկանդալային միջադեպ է տեղի ունեցել մոսկովյան մետրոպոլիտենում: Տեսանյութում, որը հայտնվել է lifenews-ի տրամադրության տակ երևում է թե ինչպես սև վերարկուով երիտասարդը նստում է վագոնի գետնին պառկած տղամարդու վրա, ապա սկսում հարվածել նրան:

 

Այդ պահին մոտրոյում գտնվող կանանցից մեկը պատմել է, որ ամեն ինչ այն բանի հետևանք է, որ երիտասարդի հագուստը շատ կեղտոտ է եղել և հարձակվողը պահանջել է իրենց կես մետր հեռու նստել: Այնուհետև հարձակվել է թափառաշրջիկի վրա և սկսել հարվածել: Նրան միացան եւս երկու տղամարդ, ովքեր էլ վագոնից պարզապես դուրս են նետել ներգաղթյալին «Չեխովսկայա» կայարանում: