Անշարժ գույքի վաճառքի ծավալներն այս տարվա համեմատ ներկայումս ավելացել են մոտ 30-40%-ով, սակայն դեռ չի հասել 2012 թ. հոկտեմբեր-նոյեմբերի ցուցանիշին: Նման գնահատական 168.am-ի հետ զրույցում տվեց Կենտրոն անշարժ գույքի գործակալության փոխտնօրեն Գրիգոր Դանիելյանը:

 

«Ընդհանուր գործարքների թիվն ավելացել է, բայց անցած տարվա համեմատ մոտ 20%-ով նվազում ունենք»,- ասաց նա:

 

Ըստ Դանիելյանի՝ ներկայիս աշխուժությունն անշարժ գույքի շուկայում կպահպանվի մինչև Նոր տարի, իսկ հետո մինչև գարուն կրկին անկում կգրանցվի: Նա նշեց, որ հիմնականում վաճառվում են բնակարաններ, իսկ գնորդները Ռուսաստանի, Եվրոպայի հայերն են: