Եվրոպայում ամենախոշոր գործող Էտնա հրաբուխի հերթական ժայթքումին հետեւել են Սիցիլիա կղզում շաբաթ օրը: Երկրաֆիզիկայի ու հրաբխագիտության ազգային ինստիտուտի տվյալներով, որը տեղակայված է «կրակե լեռան» հարեւանությամբ, Կատանիա քաղաքում անցյալ գիշեր հրաբխի հարավարեւելյան լանջին նոր խառնարան է բացվել: Էտնային հետեւել առայժմ հաջողվում է սարքավորումների օգնությամբ, քանի որ լեռը շրջապատված է խիտ մառախուղով, որն էլ ախռնվել է ծխի հետ:
Բնակավայրերն ու դաշտերը, որոնք հրաբխից արեւելք են ընկած, մոխրով են ծածկվում: Օրվա կեսին հրաբխի շատրվան է ժայթքել, իսկ ծխի սյունը երեք կիլոմետրանոց բարձրություն է ունեցել:
Կատանիայի միջազգային օդանավակայանը բաց է, սակայն երկու թռիչքուղիներ չեն գործում՝ «անվտանգության նկատառումներից ելնելով», հաղորդում է թռիչքների վերահսկողության կենտրոնը, հայտնում է ԻՏԱ-ՏԱՍՍ-ը:
Մոխիրե անձրեւն ու անգամ լավայի փոքր կտորներից կարկուտը տեղացել է Տաորմինա քաղաքի վրա ու Իոնիկյան ափամերձ գոտու բնակավայրերի վրա: Երկկողմանի փակ է Կատանիա-Մեսինա ավտոմայրուղին: Քաղաքային պաշտպանության ծառայության տվյալների համաձայն՝ զոհեր չկան: