Եվրամիությունը հնարավորություն ունի օգնել Կիևին խուսափել կայսերական աղետից. Financial Times պարբերական հոդվածում գրել է Ուկրաինաի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն:

 

«Ուկրաինացիները հստակ հայտարարել են եվրաինտեգրմանն աջակցելու իրենց որոշման մասին: ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը ոչ միայն եվրաինտեգրմանն ուղղված քայլ է, այլև միջոց է ձեռք բերել երկարաժամկետ աշխարհաքաղաքական փոփոխություններ, ընդլայնել ժողովրդավարությունը Եվրոպայում և վերականգնել Ուկրաինայում պատմական արդարությունը' իբրև անկախ եվրոպական պետություն»,- հայտարարել է Յուշչենկոն:

 

Ռուսաստանը ձգտում է վերականգնել խորհրդային մոդելը Մաքսային միության և միասնական տնտեսական տարածության նախագծերի միջոցով, սակայն այդ կառույցները միայն մեկ նպատակ ունեն' տարածել Ռուսաստանի սուվերենությունը և քանդել մրցունակ հարևաններին. վստահեցնում է Յուշենկոն:

 

Նրա կարծիքով` Ուկրաինան Ռուսաստանի կողմից աճող ճնշման պայմաններոմ ադեկվատ տնտեսական պատասխան է ստացել ԵՄ կողմից: