Ազգությամբ հայ ռուսաստանցի հայտնի գործարար, Sberbank CIB ընկերության համանախագահ Ռուբեն Վարդանյանը «Коммерсантъ»-ին տված հարցազրույցում պատմել է անձնականի մասին։ Հարցազրույցը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով.
Արմատների մասին
Վաղ մանկության տարիներս գրեթե չեմ հիշում. ինչ-որ դրվագներ են։ Ես ուշ ծնված երեխա եմ, և միշտ սիրով եմ շրջապատված եղել։ Այդ զգացողությունը շատ լավ եմ հիշում։
Հայրս ճարարապետ է, սովորել է Մոսկվայի համալսարանի ասպիրանտուրայում։ Հենց այնտեղ էլ ծանոթացել է մորս հետ։ Մայրս 10 տարով երիտասարդ է, սովորել է քիմիա-տեխնոլոգիականում։ Մի անգամ ֆիլմի պրեմիերայի ընթացքում հայրս եղել է հայ ընկերոջ հետ և տեղեկանալով մորս՝ իշխանական արմատների մասին (նրա արմատները հայ և վրացի իշխանների ընտանիքից են), հայրս ասել է, որ որմնադիր է։ Ցանկացել է ստուգել՝ կսիրահարվի պարզ մարդուն։ Սիրահարվել է։ Նրանք թաքուն ամուսնացել են ու Մոսկվայից տեղափոխվել Հայաստան։ Հայրս համարել է, որ դա է ճիշտը։ Նա սկզբունքային մարդ է։
Մանկության մասին
Իմ մանկությունն անցել է Երևանի, Թբիլիսիի և Մոսկվայի միջև։ Դրանից մնացել է թեթև կյանքի տպավորությունը, չնայած եղել են խնդիրներ։ Օրինակ՝ դրամական։ Հայրս շատ էր ծախսում և գումարը միշտ չէր հերիքում։ Ընտանեկան բյուջեն մայրիկի մոտ էր։ Հայրս ուսանողներից կաշառք չէր վերցնում և խիստ էր նման հարցերում։ Ինձ ազգականներն էին գումար տալիս, ես դրանք հավաքում էի ու գաղտնի տալիս հորս։ Հիշում եմ, որ 9-րդ դասարանում վիճեցի նրա հետ. ասացի, որ ես կաշառք եմ վերցնելու, հաջողակ եմ լինելու, այլ ոչ նրա նման... Մի խոսքով՝ տարբեր էին իրավիճակները։ Ընդհանուր առմամբ, մանկությունից վառ տպավորություններ են մնացել։
Մանրամասները` այստեղ: