Բրիտանացի զույգը, ով շահել է 101 միլիոն բաժանվել է, քանի որ ամուսինները չեն կարողացել բաժանել գումարը: Այս մասին գրում է gazeta.ru-ն, հղում անելով Daily Mail-ին:

 

«Վեճն առաջացել է հենց գումարի պատճառով:Նրանք մշտապես վիճել են, թե ինչպես կիսել և ինչի վրա ծախսել այդ գումարը»,- ասել է նրանց ընտանիքին մոտ գտնվող ընկերներից մեկը:

 

Մինչև բաժանվելը զույգը զբաղեցրել է 702-րդ տեղը' աշխարհի ամենահարուստ զույգերի ցուցակում: Նրանց վիճակահանության տոմսն իր շահումով 4-րդ էր' Մեծ Բրիտանիայի պատմության մեջ: