Դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ նկարները տարածելու համար 3 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Կարեն Արայանի գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարեն Արայանի մայրը' Մարինա Արայանը:
Նրա խոսքով, իրենք արդեն գործի կոդն էլ են ստացել: «Գործի քննության օրը դեռ նշանակված չէ: Ես վստահ եմ, որ այնտեղ Կարեն Արայանը կարդարացվի»,- ասաց Կարենի մայրը: Հարցին, թե պահանջելու է, որ Անժելա Սարգսյանը պատասխանատվության ենթարկվի, Մարինա Արայանն ասաց. «Առայժմ ոչինչ չեմ կարող ասել: Աստծուց առաջ չընկնենք: Տեսնենք՝ Եվրադատարանը ինչ վճիռ կկայացնի, ըստ այդմ կորոշենք»:
Մանրամասները` աղբյուր կայքում: