Սպորտի նախարար Յուրի Վարդանյանը իր որդու ձերբակալման պատմությունից հետո, ինչպես գիտենք'այդպես էլ հրաժարական չտվեց, ավելին, հայտարարեց, թե չի պատրաստվում խառնվել որդու հետ կապված գործին: Իսկ իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրների համաձայն, շուտով Յուրի Վարդանյանի որդին ազատ կարձակվի: Իրավապահներն արդեն պատրաստվում են հայտարարել, որ նրա մոտ հայտնաբերվել է 56 գրամ թմրանյութ, որը նախարարի որդին պատրաստվել է ինքն օգտագործել:

 

Իրականում, ինչպես վստահեցնում են ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի որդու մոտ ոչ թե 56 գրամ էժանագին թմրանյութ է հայտնաբերվել, այլ մեծ քանակությամբ ծանր տեսակի թմրանյութ: Իսկ որ ամենակարեւորն է, նույն աղբյուրները պնդում են, որ ձերբակալությունից անմիջապես հետո, առաջին իսկ հարցաքննության ժամանակ Յուրի Վարդանյանի որդին իրավապահներին շոկի մեջ է գցել' հայտարարելով, ցուցմունք տալով, որ թմրանյութը նախատեսված է Սերժ Սարգսյանի ընտանիքի համար: Այս ցուցմունքից հետո ոստիկանների ձեռքներն ու ոտքերը, ինչպես ասում են, կապվել են:

 

 

Մանրամասն` այստեղ: