
ՊՍԺ-ի շվեդ ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչի «Ես Զլատանն եմ» ինքնակենսագրական գիրքը William Hill Sports-ի «Տարվա լավագույն գիրք» անվանակարգի 6 հավակնորդներից մեկն է:
Մրցանակի հաղթողի անունը հայտնի կդառնա Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ՊՍԺ-«Օլիմպիակոս» հանդիպումից առաջ Լոնդոնում: Մրցանակակիրը կստանա նաև դրամական պարգև՝ 30 հազար եվրո. տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Նշենք, որ ՊՍԺ-«Օլիմպիակոս» հանդիպումը տեղի կունենա այսօր Փարիզում: