Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ոստիկանությունը ցրել է եվրաինտեգրման համար Անկախության հրապարակում ցույցի դուրս եկած ցուցարարներին. գրում է ուկրաինական 5-րդ ալիքը:

 

Հատուկ ստորաբաժանման ներկայացուցիչները տեղական ժամանակով 4.00-ին, երբ հրապարակում մի քանի հարյուր մարդ էր մնացել, սկսել են ցրել ցուցարարներին:

 

Ըստ հեռուստաալիքի տվյալների' տուժել է 9 մարդ, ևս այդքանը ձերբակալվել են:

 

Այս պահին Եվրամեյդանը, ուր հավաքվել էին ցուցարարները, շրջափակվել է ոստիկանության աշխատակիցների կողմից:

 

Տեսանյութը դիտել այստեղ: