Չինաստանի մայրաքաղաքի բժիշկները 16 ամսական երեխայի ականջում հայտնաբերել են աճող խատուտիկ, այն բանից հետո, երբ նորածնի մայրը դիմել էր բժշկի, գրել է Daily Mail-ը:

 

Ինչպես գրում է պարբերականը, ծաղիկն արդեն ծաղկել էր և աճել էր երկու սմ–ի չափով:

 

Աղջկա ծնողները որոշել էին դիմել բժշկի այն բանից հետո, երբ նա «բողոքել էր» ականջացավերից:

 

Բժիշկները պարզապես ապշած են մնացել նման բացահայտումից և հայտարարել են, որ խատուտիկը փակել էր ողջ ականջի անցքը, և եթե ծնողները մի փոքր ավելի ուշ դիմեին բժշկի, ապա լուրջ խնդիրների առջև կանգնած կլինեին:

 

Բժիշկների խոսքերով՝ ականջախեցում առկա խոնավ ու տաք միջավայրը նպաստել էր ծաղկի աճելուն: